Բարեկեցության հիմքում հարմարավետությունն է։ Այս կարգախոսը կյանքի կոչելով՝ «Անիթեքս» ընկերությունը սպառողին է ներկայանում տնային տեքստիլ արտադրության բարձրորակ, ինքնատիպ և ժամանակակից լուծումներով։ <br />Հիմնական գուծունեությունը ծավալելով 2020 թվականից՝ ընկերությանը հաջողվել է երկու տարում զբաղեցնել ոլորտում առաջատար դիրքը, որի գրավականն է հիմնադիրներից մեկի՝ Նազարյան ընտանիքի, շուրջ կեսդարյա միջազգային փորձն այս բնագավառում։ Նազարյան ընտանիքը, մինչ Հայաստանում արտադրություն հիմնելը, արտադրել և վաճառել է Լիբանանում և ԱՄԷ-ում, իսկ առևտրային ներկայացչություններ ունի Մերձավոր Արևելքի գրեթե բոլոր երկրներում։