
ՎԱՃԱՌՔԻ ՄԵՆԵՋԵՐ
ՎԱՃԱՌՔԻ ՄԵՆԵՋԵՐ
Դիմեք` ուղարկելով Ձեր ինքնակենսագրականը .doc, .pdf կամ .jpg տարբերակով (մաքս. ծավալ 5mb)
ՎԱՃԱՌՔԻ ՄԵՆԵՋԵՐ
Պարտականություններ՝
- Շուկայի ուսումնասիրության իրականացում
- Նոր գործընկերների ներգրավում և պոտենցիալ հաճախորդների հետ բանակցությունների վարում
- Գործընկերների հետ ամուր հարաբերությունների հաստատում և պահպանում
- Ապրանքների ձեռքբերման պայմանագրերի ստորագրման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների իրականացում
- Վաճառքի իրականացում ըստ վաճառքի պլանի
- Պատվերների հավաքագրում և պատվերների կատարման գործընթացի վերահսկում
- Վաճառասրահներում ապրանքների դասավորվածության վերահսկում և ըստ սահմանված քանակի առկայության ապահովում
- Վերահսկողություն վաճառակետերում ապրանքի մնացորդների և դեբիտորական պարտքերի վերաբերյալ
- Գովազդային սարքավորումների (էկրանների, դարակների, դարակաշարերի) ապահովում վաճառասրահներում և իրենց պատշաճ վիճակի վերահսկում
- Վաճառքի խթանում պատասխանատու տարածքի հատվածում
- Մասնակցություն մարքեթինգային քաղաքականության մշակման գործընթացում
- Մասնակցություն վաճառքի բաժնի գործունեության հետ կապված նախագծերի մշակմանը, վաճառքի պլանների կազզմանը և իրականացմանը
- Ամենօրյա, ամենշաբաթյա և ամենամսյա հաշվետվությունների ներկայացում
Պահանջվող հմտություններ՝
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Հաղորդակցման և բանակցությունների վարման գերազանց հմտություններ
- Ապրանքների ներկայացման գերազանց հմտություններ
- Համակարգչային ծրագրերի իմացություն (Microsoft Օffice, 1C)
- Վարորդական վկայականի առկայություն
- Անձնական մեքենայի առկայությունը կդիտվի որպես առավելություն
Դիմելու համար կարող եք Ձեր ինքնակենսագրականն ուղարկել hr@anitex.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Վաճառքի մենեջեր» հաստիքի անվանումը: