Բարեկեցության հիմքում հարմարավետությունն է։ Այս կարգախոսը կյանքի կոչելով՝ «Անիթեքս» ընկերությունը սպառողին է ներկայանում տնային տեքստիլ արտադրության բարձրորակ, ինքնատիպ եւ ժամանակակից լուծումներով։
Անիթեքսն իր ուրույն տեղն ունի ՌԴ շուկայում՝ մատակարարելով իրենց ապրանքանիշների ներքո խոշորագույն կազմակերպություններին, ինչպիսիք են՝ Աշան (Auchan), Տոգաս (Togas), Բելպոլ (Belpol), Սոֆի դե Մարկո (Sofi de Marco), Սիմալենդ (SimaLand):
Հայ սպառողին ընկերությունը ներկայանում է սեփական ապրանքանիշերով՝ Royal Home, ANITEX, Valentini, Royale, Casa Seleccion, Dream, Savoy։ Լինելով հայաստանյան շուկայում խոշորագույն տնային եւ հյուրանոցային տեքստիլ արտադրող ու արտահանող ընկերությունը, ներքին շուկայում ընկերությանը հաջողվել է համադրել մրցունակ գինն ու լավագույն որակը, որի շնորհիվ էլ դարձել է Երեւան սիթի խանութների ցանցի հիմնական մատակարարը։
Մենք ընդգրկում ենք լայն աշխարհագրական տարածք՝ ԱՄԷ, Քուվեյթ, Իրաք, Սաուդյան Արաբիա, Օման, Հայաստան: Մեր կապը բիզնես գործընկերների հետ զարգանում է շնորհիվ հաճախորդների հոտ երկարատև համագործակցության, արտադրանքի անընդհատ նորացվող դիզայնի և փոխադարձ վստահության արդյունքում: Մենք համագործակցում ենք այնպիսի ապրանքանիշների հետ, ինչպիսք են՝Cannon, Fieldcrest, Disney, Waverly և Charisma:Եվ կարողացել ենք վաստակել բացառիկ իրավունք արտադրելու և վաճառելու նրանց ապրանքներն ամբողջ աշխարհում: Մենք արտադրում ենք նաև մեր սեփական ապրանքանիշերը՝ Valentini, Royal, Savoy և Classic: